2023-24թթ ուս. տարվա ծրագիր

Ծրագիր

2023-24թթ-ի առարկայական ծրագրեր

Առարկայական ծրագիր 2023-24թթ, 6-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Պատմություն» 

Ընդհանուր նկարագիր՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, որտեղ «Պատմություն» առարկան դասավանդվում է՝ հիմքում ունենալով՝

 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ

Իրավիճակի նկարագրություն-«Պատմություն» առարկան 6-րդ դասարանում սովորողները ուսումնասիրում են առաջին տարին , այդ պատճառով այն միտված  է սովորողների մոտ հետաքրքրասիրության բարձրացմանը`ավելին իմանալու անցյալի մասին: Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է:  Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն: 

  •  

«Պատմություն» առարկայի դասավանդման  նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:

Հիմնական խնդիրներն են՝

Պատմության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
  • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
  • սովորողների քննադատական մտածողության զարգացում
  • անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
  • սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
  • իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
  • ինքնակրթության միջավայրի ստեղծում
  • համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
  • նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն
  • տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում

Ուսուցման կազմակերպումը

Պատմություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսումնական ճամփորդությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Հրավիրյալ մասնագետների հետ կազմակերպվում է հանդիպու-քննարկում:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
  • Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
  • Ուսուցման ընթացքում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

Ուսումնական միջավայրը  ոչ միայն դասասենյակն է , այլ նաև

  • դպրոցի բակը,
  • թանգարանը,
  • քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
  • հայրենագիտական ճամփորդությունները,
  • տեսարժան վայրը,
  • սովորողի անձնական բլոգը,
  • կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`

 Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:  

Ուսումնական գործունեության ձևեր

  • թարգմանություններ
  • ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
  • փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
  • ուսումնական ԹՎ-ներ
  • բանավեճերի կազմակերպում
  • պատմական խաղերի ստեղծում
  • առցանց դասեր և քննարկումներ
  • անհատական և խմբային նախագծեր

Բլոգավարություն-6-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
  • անհատական նախագծերի արդյունքները
  • Սովորողը բլոգում պետք է հնարավորինս  պահպանի հեղինակային իրավունքի նորմերը

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝

նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

 կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

 նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.

 նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.

 կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.

 վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները.

տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ.

 հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.

 ներկայացնի և քննարկի համայնքի խնդիրներն ու բարելավման ուղիները.

 տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

 գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.

 ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.

 բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.

 դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.

 ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.

 գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.

 արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.

 արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.

 ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.

 ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

Բովանդակություն

  1. Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը: Պատմական սկզբնաղբյուրներ/նյութական, գրավոր, բանավոր/ – 2 ժամ
  2. Նախնադար /ա.տարիների հաշվումը պատմության մեջ, օրացույց տոմար, բ.մարդու ծագման երեք վարկածները՝ կրոնական, գիտական, այլընտրանքային,գ.հնագույն մարդկանց զբաղմունքները,գ.երեխաների դաստիարակությունը նախնադարում/– 6 ժամ
  3. Հայկական լեռնաշխարհ – 2 ժամ
  4. Հայ ժողովրդի ձևավորումը: Առաջին հայկական պետությունները – 4 ժամ
  1. Հին Արևելք: Արարատյան թագավորություն – 18 ժամ
    • Եգիպտոս: Շումեր: Աքքադ – 2
    • Հին Փոքր Ասիան և արևելյան Միջերկրականը – 2
    • Հնդկաստան և Չինաստան – 2
    • Ճապոնիա և Կորեա — 2
    • Արարատյան թագավորության ռազմաքաղաքական պատմությունը – 2
    • Արարատյան թագավորության սոցիալ-տնտեսական պատմությունը – 2
    • Ասորեստան: Բաբելոն: Աքեմենյան Իրան – 2
    • Կրոն և գիր – 2
    • Արվեստ և գիտություն – 2
  2. Ձմեռային ճամբար
  3. Հին Հունաստան – 8 ժամ
  4. Հայաստանը Ք.Ա. 7-2-րդ դարերում – 4 ժամ
  5. Հելլենականություն – 2 ժամ
  6. Հայաստանն Արտաշեսյանների օրոք – 6 ժամ
  7. Հին Հռոմ – 8 ժամ
  8. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը – 6 ժամ
  9. Ամառային ճամբար
  10. Նախագծային աշխատանքեր-անհատական, Այլընտրանքային պատմություն
  11. Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
  2. Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
  3. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  4. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  5. Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
  6. Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  7. Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
  8. Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: 

ատմական ամսագիր

2022-2023 ուստարվա նախագծեր

Մատենադարան, քաղաքային թափառումներ

Երևան քաղաքի պատմության թանգարան

Հարևան պետությունների ազգային փոքրամասնությունները, էթնիկ կազմ/նախագիծ/

Երևան քաղաքի բացահայտումը

Գյուստավ Լը Բոն«Ամբոխի հոգեբանությունը»

Ռոբերտ  Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»

Հոդվածները վերլուծում ենք հետևյալ կետերին անդրառանալով՝:

ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

 2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

 

7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

2023-2024-ուստարվա ուսումնական ճամփորդություններ

Միդդլ Թվ

Հետաքրքիր է իմանալ…./պատմական ամսագիր/

 

Առարկայական ծրագիր, 7-րդ դասարան, 2023-2024թթ/Հեղինակային ծրագիր/

Պատմություն.առարկայական ծրագիր

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ

Իրավիճակի նկարագրություն— Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն,կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին:

«Պատմություն» առարկայի դասավանդման  նպատակը ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն , պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում, պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն, անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորումն է:

Հիմնական խնդիրներն են՝

Պատմության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
  • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
  • սահմանումների ձևակերպումների, հիմնավորելու, ապացուցելու, հետազոտելու կարողությունների, հմտությունների ձևավորում, զարգացում
  • հետազոտական աշխատանքների զարգացում
  • պատմական երևույթների, իրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում
  • սովորողների քննադատական մտածողության զարգացում
  • անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
  • սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
  • իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
  • ինքնակրթության միջավայրի ստեղծում
  • համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
  • նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն
  • տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում

Ուսուցման կազմակերպումը

Պատմություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսումնական ճամփորդությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Հրավիրյալ մասնագետների հետ կազմակերպվում է հանդիպու-քննարկում:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
  • Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
  • Ուսուցման ընթացքում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

Ուսումնական միջավայրը  ոչ միայն դասասենյակն է , այլ նաև

  • դպրոցի բակը,
  • թանգարանը,
  • քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
  • հայրենագիտական ճամփորդությունները,
  • տեսարժան վայրը,
  • սովորողի անձնական բլոգը,
  • կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`Առարկայի դասավանդման ընթացքում կիրառում ենք մի շարք մոնտաժային և ուսումնական ծրագրեր:  Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:  

Ուսումնական գործունեության ձևեր

  • թարգմանություններ
  • ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
  • փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
  • ուսումնական ԹՎ-ներ
  • բանավեճերի կազմակերպում
  • պատմական խաղերի ստեղծում
  • առցանց դասեր և քննարկումներ
  • անհատական և խմբային նախագծեր

Բլոգավարություն-7-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
  • անհատական նախագծերի արդյունքները
  • Սովորողը բլոգում պետք է հնարավորինս  պահպանի հեղինակային իրավունքի նորմերը

Բովանդակություն

Առարկայի բովանդակությունը`

  1. Ավատատիրության ձևավորումն ու հաստատումն աշխարհում և Հայաստանում – 4 ժամ
  2. Քրիստոնեական եկեղեցին աշխարհում և Հայաստանում– 4 ժամ
  3. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության քրիստոնեական շրջանը. պայքար անկախության պահպանման համար – 4 ժամ
  4. Վարդանանց և Վահանանց պատերազմներ. համեմատական բնութագիր և արդյունքներ– 4 ժամ
  5. Եվրոպայի վաղ միջնադարը. Բյուզանդական կայսրությունը և նրա հարևանները – 4 ժամ
  6. Հայաստանը կայսրությունների դեմ պայքարում – 4 ժամ
  7. Հայկական մշակույթի Ոսկեդարը և դրա անմիջական ու հեռահար հետևանքները – 4 ժամ
  8. Բագրատունյաց Հայաստանի գոյամարտը. ավատատիրությունն ընդդեմ պետության – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Եվրոպայի զարգացած միջնադարը. քաղաքակրթությունների բախում և քրիստոնեական եկեղեցու պառակտում – 4 ժամ
  11. Քոչվորները և հայկական քաղաքակրթությունը. հազարամյա անկման առաջին փուլը – 4 ժամ
  12. Կիլիկյան Հայաստան. հայկական խաչմերուկի հերթական վերելքն ու անկումը – 4 ժամ
  13. Հայկական մշակույթը X-XIV դարերում. նետահարված թռիչք – 4 ժամ
  14. Եվրոպական միջնադարի մայրամուտը. կայսրությունից դեպի կայսրություն – 4 ժամ
  15. Արևելքի երկրները միջնադարում. ավատատիրական օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
  16. Նոր Եվրոպան և հնացող Հայաստանը. եվրոպական դրամատիրության սաղմնավորումը և հայկական քաղաքակրթության շարունակվող անկման երկրորդ փուլը– 4 ժամ
  17. Ամփոփիչ քննարկումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակայինկրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
  2. Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
  3. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  4. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  5. Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
  6. Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  7. Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
  8. Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական:

Առարկայական ծրագիր 2023-24թթ, 8-րդ դասարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով հետևյալը .

-հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
-սովորողի անհատական պլան
-կրթահամալիրի ուսումնական օրացույցը
-հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
-կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները
 

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ

Իրավիճակի նկարագրություն-Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ և ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է:  Պատմությունն օգնում է սովորողներին հասկանալ մարդկային կյանքի բարդությունը, փոփոխությունների ընթացքը, տարբեր քաղաքակրթությունների միջև հասարակությունների և հարաբերությունների բազմազանությունը, ինչպես նաև սեփական ինքնությունը և իրենց ժամանակի մարտահրավերները: Պատմության իմացությունը իր հազարամյակների փորձով և գիտելիքներով օգնում է կայացնել ճիշտ ընտրություն: 

Արտակարգ իրավիճակներ-Արտակարգ իրավիճակից ելնելով՝ դասերը կազմակերպվում են հաստատված ուղեցույցի սկզբունքով 

  • առկա ուսումնառություն
  • ուսումնառություն ընտանեկան (ինքնակրթության) դպրոցում 
  • առկա և ընտանեկան դպրոցում ուսումնառությունների համադրում 
  • հեռավար ուսուցում
  • Անկախ սովորողի ուսումնառության ընտրած ձևից, բովանդակությունը, ծրագիրը նույնն է, դասավանդողը՝ իրականացնում է աշխատանքը անհատական մոտեցում ցուցաբերելով, հաշվի առնելով սովորողի անհատական ուսումնական պլանը:  

«Պատմություն» առարկայի դասավանդման  նպատակը

 ազգային ինքնագիտակցություն , պատասխանատվություն ,

պատմական կրադարձությունների պատճառահետևանքային կապերի բացահայտում,

պատմական օրինաչափությունների ուսումնասիրություն,

անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական մոտեցում ունեցող քաղաքացու ձևավորում

Հիմնական խնդիրներն են՝

Պատմության ուսուցումը  ուղղված է սովորողների հետևյալ կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը`

  • սովորողների բանավոր, գրավոր խոսքում պատմական բառապաշարի զարգացման հմտությունների ապահովում
  • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման արդյունքում պատմական անցյալի վերստեղծան հմտությունների ապահովում
  • սովորողների քննադատական մտածողության զարգացում
  • անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
  • սովորողների համագործակցային կարողությունների ձեռքբերում
  • իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտություն
  • ինքնակրթության միջավայրի ստեղծում
  • համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
  • նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողություն
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողություն
  • տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում
  • Հարց ձևակերպելու, հարցին կոնկրետ պատասխանելու, տեսակետ հայտնելու և պաշտպանելու, իրականության բաղկացուցիչների փոխազդեցության ընթացքը հետազոտելու կարողությունների զարգացում ու հմտությունների ձևավորում;
  • Գիտելիքների յուրացման, կարողությունների և հմտությունների ձևավորման ու զարգացման գործընթացի անընդհատության ապահովմանը միտված կամքի կայունացում;
  • Մտային գործունեության ոլորտում սովորողի համագործակցային կարողությունների և հմտությունների ամրակայում;
  • Արգելված և այլընտրանքային պատմության իմացություն;
  • Անցյալի գիտական և գեղարվեստական վերակառուցման իրականացում;
  • Սովորողի նախաձեռնողականության խթանում;
  • Սովորողների օժտվածության բացահայտում, զարգացում և հանրայնացում:

Ուսուցման կազմակերպումը

Պատմություն դասընթացը կազմակերպվում-իրականացվում է՝

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը: Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից բխող ուսումնական նախագծերի միջոցով : Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով:
  • Ուսումնական ճամփորդությունները
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողների խումբն դասավանդողի հետ ստեղծում է ուսումնական նյութեր, տեսանյութեր և այլն:
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են,որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, խոսել:
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում:
  • Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում է, ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, թարգմանությունները, որոնք տեսանելի են դառնում անձնական բլոգում կամ mskh.am կայքում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է:
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն:
  • Հրավիրյալ մասնագետների հետ կազմակերպվում է հանդիպու-քննարկում:
  • Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձնարարելիս դասավանդողը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները:
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում, որտեղ մեծ նշանակություն են ունենում ընտանեկան նախագծերը, ուսուցիչը դառնում է խորհրդատու, ծնողը ՝ուսուցիչ:
  • Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով: Սովորողները դպրոց են գալիս անձնական նեթբուք- նոթբուքերով:
  • Ուսուցման ընթացքում ուսուցման աղբյուր, օգտագործվում են տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

Ուսումնական միջավայրը  ոչ միայն դասասենյակն է , այլ նաև

  • դպրոցի բակը,
  • թանգարանը,
  • քաղաքը, փողոցը, մոտակա այգին,
  • հայրենագիտական ճամփորդությունները,
  • տեսարժան վայրը,
  • սովորողի անձնական բլոգը,
  • կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն:

Դասընթացի դասավանդման ընթացքում օգտագործվում են մի շարք մեդիամիջոցներ`

 Սովորողը պետք է արդեն իսկ տիրապետի մի շարք համակարգչային ծրագրերի և տարվա ընթացքում սովորի նորերը՝ կիրառելով դասապրոցեսում:  

Ուսումնական գործունեության ձևեր

  • թարգմանություններ
  • ֆիլմերի, կայքի նյութերի ստեղծում, դիտում, քննարկում
  • փոդքասթերի ստեղծում, հարցազրույցներ տարբեր թեմաներով
  • ուսումնական ԹՎ-ներ
  • բանավեճերի կազմակերպում
  • պատմական խաղերի ստեղծում
  • առցանց դասեր և քննարկումներ
  • անհատական և խմբային նախագծեր

Բլոգավարություն-8-րդ դասարանի սովորողը պետք է ունենա բլոգ, որոնք պետք է համապատասխանեն սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին: Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ
  • անհատական նախագծերի արդյունքները
  • Սովորողը բլոգում պետք է հնարավորինս  պահպանի հեղինակային իրավունքի նորմերը

Բովանդակություն

  1. Անցյալի իրականության առանցքային երևույթներից հեղափոխության և ազատագրական պայքարի նախադրյալները և դրանց դրսևորման առանձնահատկությունները – 4 ժամ
  2. Եվրոպական հեղափոխություններ. համեմատական բնութագիր – 4 ժամ
  3. Հայոց ազատագրական պայքարի դրսևորումները XVIII դարում — 4 ժամ
  4. Անհատի դերը պատմության մեջ XVII-XIX դարերի քաղաքական և ազգային գործիչների օրինակով – 4 ժամ
  5. Ավանդական հասարակություն. օրինաչափություններ և առանձնահատկություններ – 4 ժամ
  6. XIX դարի առաջին կես. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  7. XVII դարից մինչև XIX դարի կեսերի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  8. Հայերի սոցիալ-տնտեսական վիճակը XIX դարի երկրորդ կեսին – 4 ժամ
  9. Ձմեռային ճամբար
  10. Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլի մեկնարկը – 4 ժամ
  11. Հայկական հարցը. անցյալ, ներկա, ապագա – 4 ժամ
  12. Ազգային հիմնախնդրի լուծման համաշխարհային փորձը – 4 ժամ
  13. Հայոց ազատագրական պայքարը XIX դարի կեսին և XX դարի սկզբին. իրականություն և դասեր – 4 ժամ
  14. Գաղափարախոսություններ և կուսակցություններ. աշխարհ և Հայաստան – 4 ժամ
  15. XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի մշակութային (նեղ իմաստով) իրականությունը. Հայաստան և աշխարհ – 4 ժամ
  16. Հայկական գաղթավայրերը նոր շրջանում – 4 ժամ
  17. Տարեվերջյան ամփոփումներ և ամառային նախագծերի ձևակերպումներ – 4 ժամ
  18. Ամառային ճամբար

 ՈՒսումնահետազոտական աշխատանքների թեմաներ՝

  1. Հայոց ազատագրական պայքարը XVII դարի II կեսից մինչև XX դարի սկիզբը (համառոտ ակնարկ);
  2. Հայկական պետության վերականգնումը XVIII դարում;
  3. Հայկական իրականության լուսավորիչներ;
  4. Ֆիդայական պայքար. նպատակներ, արդյունքներ և դասեր;
  5. XIX դարում և XX դարի սկզբին հայերի հարաբերությունները հարևան էթնոսների հետ;
  6. Հեղափոխություն. տեսություն և գործնական իրականացում;
  7. Եվրոպական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
  8. Ասիական հեղափոխությունների համեմատական բնութագիրը;
  9. Կուսակցությունները գաղափարակիցների կազմակերպման բարձրագույն աստիճան. նախադրյալներ, գաղափարախոսություններ, իրականություն;
  10. Հայկական կուսակցություններ. առանձնահատկություններ և գործունեության դասեր;
  11. Դրամատիրական համակարգի ձևավորումը և զարգացումը;
  12. Համաշխարհային մշակույթը նոր ժամանակներում;
  13. Միջպետական հարաբերությունները նոր ժամանակներում;
  14. Անհատի դերը պատմության մեջ;
  15. Դեպի աշխարհամարտ տանող ճանապարհը:

 

Գնահատում Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված  գնահատման կարգի,  10 միավորանոց համակարգի:Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է գնահատականը փոխել:  Սովորողի գնահատականը պատմությունից արտացոլում է նրա և՛ բանավոր խոսքը, և՛հետազոտական աշխատանքները,  և՛ բլոգային աշխատանքը:Դասավանդողըը գնահատում է սովորողի աշխատանքը նախատեսված առաջադրանքի կատարմանը սովորողի մասնակցության աստիճանով:  Բացակայած սովորողը առաջադրանքը կատարում է էլեկտրոնային տարբերակով:

Գնահատում (10 բալանոց համակարգով)

  1. Պարտադիր դասարանական բանավոր աշխատանք – 2-6 բալ
  2. Պարտադիր դասարանական գրավոր աշխատանք1-2 բալ
  3. Կամավոր տնային աշխատանք – 1-3 բալ
  4. Նախագծային աշխատանք – 1-3 բալ
  5. Հետազոտական աշխատանք/կարևորվում է սեփական կարծիքի ձևակերպումը, օտարալեզու աղբյուրների գործածությունը, քանակը, որակը/ – 2-4 բալ
  6. Թարգմանություններ-2-4 բալ/1 էջը Arial Unicode14 ձևաչափով)
  7. Բալերի ավելացման դեպքում , հավելյալ բալերի օգտագործման նպատակները քննարկվում է սովորողի հետ
  8. Խրախուսվում է սովորողի ինքնագնահատումը, որը հիմք կարող է հանդիսանալ ուսուցչի գնահատման համար: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասավանդողը ներկայացնում է google forum փաստաթղթով հավաքված առաջադրանքների, նախագծային աշխատանքների փաթեթ, ուր ամփոփում է ամբողջ ամսվա աշխատանքները: Սովորողը իր բլոգում կատարված առաջադրանքների հղումների արդյունքում փաստաթղթում է հավաքում իր աշխատանքները, վերլուծում, ինքնուրույն գնահատում իր աշխատանքը:  Սա հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքների փաթեթ ունենալ, որը տեսանելի է թե՛ սովորողին, թե՛ ուսուցչին, թե՛ ծնողին:Այս մոտեցումը օգնում է սովորողին հստակ տեսնել սեփական աշխատանքը և տալ անկախ գնահատական: 

    2023-2024 ուստարվա նախագծեր

    Մատենադարան, քաղաքային թափառումներ

    Նոր Երևանն իր հնամենի պատմություններով

    Երևան քաղաքի պատմության թանգարան

    Հարևան պետությունների ազգային փոքրամասնությունները, էթնիկ կազմ/նախագիծ/

    Երևան քաղաքի բացահայտումը

    Գյուստավ Լը Բոն«Ամբոխի հոգեբանությունը»

    Ռոբերտ  Գրին«Պատերազմի 33 ստրատեգիաները»

    «Այլընտրանքային պատմություն» նախագիծ

  9. Հոդվածները վերլուծում ենք հետևյալ կետերին անդրառանալով՝:

    ՀՈԴՎԱծԻ ՎԵՐԼՈՒծՈՒՄ

    1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը  :

     2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:

    3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես  է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:

    4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:

    5.Հիմնավորել փաստական ​​նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:

    Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական ​​նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:

    6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ  ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:

     

    7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե ​​նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:

    8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:

    2023-2024-ուստարվա ուսումնական ճամփորդություններ

     

 
 

Թողնել մեկնաբանություն