Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 21-23

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Լաերտ Գրիգորյան
Մեկնում՝ սեպտեմբերի 21-ին, 08:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,
Վերադարձ՝ սեպտեմբերի 23-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցի, մինչև 17:00:
Երթուղին՝ Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Երասխ-Վերնաշեն- Շատին-Արատես
Վերադարձ՝  Արատես-Եղեգիս- Եկփին-Ուրցաձոր-Երևան:
Տնակներ՝ Տատիկ-պապիկ, Գեղարվեստ

Նպատակը՝
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • ճանաչենք մեր գյուղերը․ Վերնաշեն
  • քայլարշավային հմտությունների ձեռքբերում
  • բարձունքի հաղթահարում ։
Ճամբարային գործունեության ուղղություններ
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավ
  • Բարձունքի հաղթահարում
  • Արատեսում միջավայրի խնամքի աշխատանքներ
  • Մարզական գործունեություն
  • Բակային և ազգային խաղեր
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում
  • Երեկոյան խարույկ, քննարկումներ, ազգային պարեր, ազգային խաղեր
  • Ինտելեկտուալ խաղեր
Կանգառներ
  • Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցի
  • Սպիտակավոր եկեղեցի
  • Արատես
  • Ուրցաձորի Սուրբ Կարապետ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում 
  • Քարտեզի միջոցով ճամփորդության երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, հրապարակում բլոգում
  • Ինտելեկտուալ վիկտորինաների պատրաստում
Քարտեզը՝ Ստելլա Մնացականյանի բլոգում։
Եղանակը՝ այստեղ։
Նախահաշիվ
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 8000 դրամ
  • Սննդի վճար
  • Տրանսպորտ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ
Տրանսպորտ՝ Sprinter 60 LD 077,  վարորդ՝ Սամվել Սերոբյան, 20 տեղ
Համագործակցություն
  • Համագործակցում ենք Վերնաշեն գյուղի հետ, սեպտեմբերի 21-ին իրականացնելու ենք համատեղ բարձունքի հաղթահարում՝ Վերնաշենի Սպիտակավոր եկեղեցի։ Պատասխանատուի հեռախոսահամար’095610027:
Ճամբարի ծրագիր
 
Սեպտեմբերի 21
08:00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:00-  կանգառ Վերնաշենի սուրբ Հակոբ եկեղեցում, հանդիպում Վերնաշենի խմբի հետ, համատեղ քայլք դեպի Սպիտակավոր․ արշավի երկարությունը 14 կմ, / բարդությունը՝ միջին/  Համատեղ ընթերցանություն Սպիտակավորի բակում, կարդում ենք ,,Ես իմ անուշ Հայաստանի,, պար’ Կարնո քոչարի
17:00 `  ժամանում Արատես,  իրերի տեղավորում
18: 00`  ընթրիք
20:00-  թեյըմպում, խարույկ, զրույց, օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
22:30- քուն
Սեպտեմբերի 22
 
08:00- վերկաց, հիգիենայի ժամ
08:30- մարզանք
09:00- նախաճաշ
10:00- միջավայրի մաքրման աշխատանքներ
12:00- բերքահավաք . Միջին դպրոցի խոհանոցի համար սալորի հավաքում
14:00- ճաշ
15:00- քայլք դպրական կենտրոնի տարածքում, Խաչոց ձոր, լող գետակում, Արատեսի վանական համալիր
16:00- մարզական, ազգային  խաղերի կազմակերպում
18:00- ընթրիք
19: 30- խարույկ, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղ, ազգային պարեր
22:30- քուն
 
Սեպտեմբերի 23
07:00- վերկաց, հիգիենայի ժամ, մարզանք:
08:00- նախաճաշ, իրերի հավաքում
09:30- միջավայրի  կիսատ աշխատանքների ավարտ
14:00-մեկնում Արատեսից
15: 30- կանգառ Ուրցաձորի Սուրբ Կարապետ եկեղեցի
Մինչև 18:00- վերադարձ  Երևան
Անհրաժեշտ իրեր
  • քնապարկ
  • թեթև ուսապարկ քայլարշավի համար
  • Սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • գիշերազգեստ և հողաթափեր
  • հիգիենայի պարագաներ
  • բրդուճներ, ջուր
  • աղբի տոպրակ, ձեռնոց, ախտահանող միջոց
  • լողազգեստ, լողի պարագաներ
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը
  • Ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգում՝ պատումի կամ տեսանյութի տեսքով
Մասնակցել ցանկացողները գրեն tatev. abrahamyan@mskh.am կամ S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին:
Մասնակիցներ ՝
  1. Նատալի Ավագյան, 8-րդ դասարան
  2. Մանե Մարգարյան․ 8-րդ դասարան
  3. Եվա Այվազյան
  4. Ինեսսա Մամյան
  5. Մարինա Զաքարյան
  6. Լառա Մամիկոնյան
  7. Արգիշտի Ղարիբյան
  8. Նարե Ղարիբյան
  9. Եվա Այվազյան
  10. Նատալի Ավագյան
  11. Մարի Ավագյան
  12. Մանե Մարգարյան
  13. Մարիա Քյուչքչյան
  14. Տիգրան Հայրապետյան
  15. Սեյրան Շահսուվարյան
  16. Մայա Գրիգորյան
  17. Վահագն Մաշինյան
  18. Արման Աբրահամյան

Թողնել մեկնաբանություն